Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Միջին ուղեղը» անպաշտպան է և արագ մշակվում է կոշտ քարոզչության միջոցով

«Միջին ուղեղը» անպաշտպան է և արագ մշակվում է կոշտ քարոզչության միջոցով
04.09.2026 | 11:07

Այո՛, մեծ հավանականությամբ, համակարգի բորոտությամբ վարակումը բռնի և ստոր ճանապարհով է տեղի ունեցել։ Բայց դա արդեն տեղի է ունեցել։ Այժմ հարյուր հազարավոր վարակվածներն իրենք են տարածում այդ «բորոտությունը»՝ ամեն օր փորձելով ավելացնել հիվանդների թիվը։

Պետք է հասկանալ, որ, այսպես կոչված, «միջին ուղեղը» անպաշտպան է և արագ մշակվում է կոշտ քարոզչության միջոցով։ Իսկ Հայաստանում այն այնքան համատարած, բազմազան և պարտադրող է, որ դրանից փրկություն գրեթե ոչ մեկի համար չկա։

Նույնիսկ, եթե «համակարգի սվինները»՝ առայժմ, Հայաստանի բնակչության քիչ տոկոսն են, դա արդեն հսկայական զանգված է։ Նրանք ագրեսիվ են և ազդեցիկ։

Եվ նրանք են իրական ուժը, որը սնուցում է գերագույն իշխանավորների ինքնավստահությունն ու քաղաքական մեծամտությունը։

Դեռևս աննորմալ մի հետազոտող, օգտվելով «բժշկական էթիկայի» մասին հիմար պատկերացումների բացակայությունից, իր կլինիկայում դաժան, բայց ուսանելի փորձեր էր կատարում։

Մաքուր նորեկին տեղավորում էին մի խմբում, որտեղ կային ագրեսիվ հիվանդներ, որոնցից կղանքի սարսափելի հոտ էր գալիս։ Արդեն մեկ օր անց կամավորը ինքն էր քսվում արտաթորանքով, որպեսզի «բոլորի նման լինի»։

Նույն սկզբունքով է կառուցված նաև ստրկամտության, այսպես կոչված, համակարգը ։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 5230

Մեկնաբանություններ